Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին XIX դարի սրբապատկեր է նվիրել, և ի պատասխան ստացել է հրացան, որը պատկանել է սերբական թագավորի: Այս մասին հայտնել է Սերբիայի առաջնորդի մամուլի ծառայությունը Վուչիչի Instagram-ի պաշտոնական էջում:
«Նախագահ Վուչիչը նախագահ Պուտինին է նվիրել է «Տիրոջ պայծառակերպությունը» XIX դարի սրբապատկերը: Նախագահ Պուտինը նախագահ Վուչիչին է նվիրել Միլան I Օբրենովիչի բնօրինակ հրացանը, որը գնվել է աճուրդում»,- ասվում է հաղորդագրությունում:
Սերբիայի իշխան Միլան Օբրենովիչը (1854 – 1901) նոր ժամանակաշրջանի առաջին սերբական թագավորն է, նա գահակալել է 1882 – 1889 թվականներին:












































