Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համայն քրիստոնյա աշխարհին շնորհավորել է Քրիստոսի հարության լուսավոր տոնի կապակցությամբ, մաղթել հաշտություն Ուկրաինայում և աղոթել աշխարհում բոլոր տառապյալների համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Քրիստոսի հարությունը 2014-ին մենք նշում ենք եկեղեցիներով, որոնք հետևում են Հուլյան օրացույցին: Միասին աղոթում ենք Ուկրաինայում հաշտության նախաձեռնությունների հաջողության համար, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը՝ միջազգային հանրության աջակցությամբ, ձեռնարկեն հնարավորը՝ բռնություն թույլ չտալու և երկխոսություն սկսելու համար՝ հանուն այդ երկրի ապագայի»,- ասել է քահանայապետը:
Ֆրանցիսկոսը հիշել է հիվանդություններից բոլոր տառապողներին՝ Գվինեայում, Լիբիայում, աղոթել Իրաքում և Մերձավոր Արևելքում, Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համար: Նա կոչ է արել դադարեցնել արյունահեղ բախումները Նիգերիայում, Հարավային Սուդանում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման հույս հայտնել:









































