Saturday, 04 05 2024
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Հարցազրույց Թայիփ Էրդողանի հետ

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

–         Պրն. Էրդողան, Դուք մինչ այս, Հայաստանում եղե՞լ էինք:

–         Ոչ:

–         Բայց Արևմտյան Հայաստանում եղել եք:

–         Նկատի ունեք Արևելյան Անատոլիայու՞մ:

–         Ոչ, նկատի ունեմ Արևմտյան Հայաստանում:

–         Չեմ կարող մտաբերել այդպիսի բան:

–         Ձեր հիշողությունը շատ կարճ չէ՞:

–         Մենք հիշում ենք այն, ինչ օգտակար է հիշել:

–         Մի օր, մենք կվերադարձնենք մեր հողերը:

–         Դուք նախ և առաջ մտածեք, թե ինչ պետք է անեք այն հողերով, որ արդեն վերադարձրել եք:

–         Նկատի ունեք Արցա՞խը:

–         Այո(ծիծաղում է): Հայկական երկրորդ պետությունը:

–         Ինչու՞ եք ծիծաղում: Դա կոչվում է մեկ ազգ` երկու պետություն: Ինչպես ձեր մոտ:

–         Մեզ մո՞տ:

–         Այո, օրինակ` Թուրքիան և թուրքական Կիպրոսը:

–         Ծիծաղալին այն է, որ դուք ընդօրինակում եք մեզ, բայց ի վնաս ձեզ:

–         Այսի՞նքն:

–         Անկե՞ղծ:

–         Անկեղծ:

–         Այս մասը կհանե՞ք հարցազրույցից:

–         Այո:

–         Կիպրոսը մեր պատմական հայրենիքը չէ: Մենք կարող ենք թեկուզ 10 այդպիսի պետություն ստեղծել օտար հողերում և դա միայն օգտակար է մեզ համար: Իսկ Արցախը ձեր պատմական հայրենիքն է: Դուք ձեր հայրենիքում ստեղծում եք երկու առանձին պետություն ու հպարտանում դրանով:

–         Բայց դա դիվանագիտություն է:

–         Այո, շատերն են կռվով հող նվաճում, իսկ դվանագիտությամբ կորցնում նվաճածը:

–         Դուք գիտե՞ք, որ երկու օրից ապրիլի 24-ն է:

–         Այո: Իսկ վաղը ջահերով երթն է կարծեմ:

–         Այո, ճիշտ ե՛ք:

–         Դուք մասնակցելու՞ եք:

–         Այո:

–         Կարո՞ղ եմ մի բան խնդրել:

–         Խնդրե՛ք:

–         Եթե չեմ սխալվում, դուք այդ օրը այրում եք Թուրքիայի դրոշը:

–         Այրում ենք:

–         Այդ դեպքում` հանեք ձեր հագի թուրքական շորերը և այրեք դրոշի  հետ:

–         Ինչպե՞ս թե:

–         Այո այո: Մեր արտադրած հագուստնեը հագած` այրում եք մեր դրոշը: Հիմարությու՜ն:

–         Մենք այդպես մեր բողոքն ենք հայտնում:

–         Այո, իհարկե: Գալիս եք հանգստանում Անթալիայում, իսկ հետո գեղեցիք արևայրուքով վերադառնում և դատապարտում ցեղասպանությունը Արարատի ֆոնի ներքո:

–         Դուք ասացիք Ցեղասպանությու՞նը:

–         Ի՞նչ:

–         Հենց նոր ասացիք Ցեղասպանությունը:

–         Չի կարող պատահել: Ես այդպիսի բան չասացի:

–         Մի՛ հերքեք պրն. Էրդողան, ես լսեցի:

–         Իսկ ի՞նչ օգուտ, եթե ես նույնիսկ խոստովանեմ:

–         Դա մեկ քայլ առաջ կլինի:

–         Մեկ քայլ առաջ դեպի ուր:

–         Դեպի Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, հատուցումը:

–         Եթե նույնիսկ ես խոստովանեմ, դա ոչինչ չի փոխի: Դուք ոչիչ չեք կարող անել: Իսկ ձեր իշխանությունները կկանգնեն փաստի առաջ և չեն իմանա ինչ անեն:

–         Ինչու՞ եք այդպես ասում:

–         Ճանաչելն ամենից հեշտն է: Դժվաը սկսելու է դրանից հետո: Դուք պատրաստ չեք այդ ամենին: Եվ առաջին հերթին` պատրաստ չեն ձեր իշխանությունները: Նրանք սրտի խորքում չեն ցանկանում, որ մենք ճանաչենք:

–         Բայց չէ՞ որ պետք է ճանաչել, որ սերունդները դաս քաղեն պատմությունից:

–         Պատմության դա՜ս: Ամենաշատը դուք` հայերդ եք  խոսում պատմության դասից, բայց ամենաքիչը դուք էք սովորում այդ դասը:

–         Պատմությունից դաս չքաղելը կարող է բերել ավելի մեծ աղետների:

–         Օրինա՞կ:

–         Օրինակ` Հիտլերը ասում էր, թե ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին: Դրա համար էլ կոտորեց միլիոնավոր հրեաների:

–         Սխալվում եք, Հիտլերը սովորել էր պատմության մյուս դասը` կարելի է Ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ:

–         Բայց ճշմարտությունը մի օր կհաղթի:

–         Ի՞նչ: Ճշմարտությունը նման է պոռնիկի` վճարիր նրան և կանի քո համար ամեն բան:

–         Ոչ ոչ: Ես խոսում եմ իրական ճշմարտության մասին:

–         Նրա մասին շատերն են խոսում, բայց ոչ ոք դեռ չի տեսել:

–         Դուք այդպես էլ չեք փոխվում:

–         Մենք ովքե՞ր:

–         Դուք` թուրքե՛րդ:

–         Իսկ ինչու՞ պետք է մենք փոխվենք: Մենք իրագործում ենք մեր նպատակները, հզորանում, զարգանում: Եվ սա այն բանի շնորհիվ, որ չենք փոխվում: Մեր տեսակն է այսպիսին, և այն ինչ այսօր ունենք, այդ տեսակի շնորհիվ է: Բայց չէ՞ որ դուք էլ չեք փոխվում: Դուք միշտ պահանջում եք, որ փոխվի աշխարհը, իսկ դուք մնում եք նույնը: Երբ Աբդուլ Համիդը հեռացավ, դուք մտածում էիք, թե մենք փոխվել ենք, դարձել ավելի «լավը»: Բայց հետո եկան Երիտթուրքերը և տեսաք, թե ինչ արեցին: Հետո Երիտթուրքերը հեռացան և եկավ Մ. Քեմալը, ու դուք նորից մտածեցիք թե մենք փոխվել ենք: Իսկ հիշու՞մ եք, թե ինչ արեց Քեմալը: Հիմա Քեմալը չկա, մենք ենք եկել ու դուք կրկին մտածում եք, որ մենք փոխվել ենք կամ որ պետք է փոխվենք: Ձեր դժբախտությունն այն չէ, որ մենք չենք փոխվում, այլ այն, որ դուք չեք փոխվում:

–         Փաստորեն, դուք հիշու՞մ եք այս ամենը:

–         Մենք սովորել ենք դասը:

–         Ո՞ր դասը:

–         Որ դուք չեք սովորում ձեր դասը:

–         Բայց մենք հզոր պատմություն ունենք, մշակույթ:

–         Դուք ոչինչ էլ չունե՛ք:

–         Ի՞նչ:

–         Դուք այսօր ոչինչ չունեք ու ձեր պատմությունն ու մշակույթն էլ ոչնչով չեն օգնում ձեզ:

–         Երբ մենք ժամանակին հռոմեացիների հետ քաղաքակրթություն էինք ստեղծում, ու՞ր էիք դուք:

–         Մենք հիմա այստեղ ենք, իսկ հռոմեացիները գետնի տակ: Դուք փոխարենը ողջերի հետ շփվել սովորելու, հպարտանում եք մեռածների հետ ձեր անցյալով:

–         Մենք հպարտ ենք մեր անցյալով` Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի:

–         Իսկ մենք հպարտ ենք ձեր ներկայով: Անուններ չտամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում