Եվրոպայում առաջին նախագահական գրադարանը կառուցվել է ռեկորդային ժամկետում՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
5 հարկանի գրադարանի շենքը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում: Այնտեղ տեղակայված է ինչպես գրադարանը, այնպես էլ ուսանողական սրճարան և երկու բաց ճեմուղիներ, կոնֆերանս-կենտրոն, ինչպես նաև տարբեր ուսուցողական ծրագրեր: Գրադարանը կառուցվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով. համանման հիմնադրամներ կան նաև Կիևում և Վաշինգտոնում: Գրադարանում առկա են քաղաքագիտության, ճարտարապետության և դիզայնի վերաբերյալ գրքերի հավաքածուներ:
Միխեիլ Սաակաշվիլին նաև հիմնել է Վաշինգտոնում միջազգային առաջնորդության նախաձեռնություն և համանման հիմնադրամ՝ Կիևում:











































