Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձրել են մառազմի և մազոխիզմի փառատոն»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցի, թե՝ քանի՞ գլխանի էիք, պատգամավորն ասաց. «Ուղիղ այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ հարյուր հազարից ավելի»:
Նրա խոսքով՝ ներդրումների թեման չի հաջողվի փոշիացնել. «Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել: Մենք լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերը ուղղել: Մենք քաղաքական բոյկոտ ենք անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































