Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ գրեթե յուրաքանչյուր ոլորտում գոյություն ունեն հիմնախնդիրներ՝ գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Նախկին իշխանությունից մենք շատ խնդիրներ ենք ժառանգել: Գրեթե յուրաքանչյուր ոլորտում խնդիրներ կային: Մենք խոսում էինք Վրաստանի հարուստ պատմական անցյալի մասին, այն մասին, թե ինչպես էին մեր մեծն նախնիները պետություն կառուցում և հավատում պայծառ ապագային: Եվ մի օր թվաց, թե այդ ամենն իբր չի եղել, գոյություն չի ունեցել, և Վրաստանը իր պատմական հաշվարկը սկսեց 2004-ից:
Ես կարծում եմ, որ դա ամենամեծ սխալն էր, ինչը հանգեցրեց 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Դժբախտաբար, այսօր խնդիրներ կան գրեթե յուրաքանչյուր ոլորտում: Նույնիսկ կրթության և գիտության ոլորտում»,- նշել է վարչապետը:








































