Շվեյցարիայի Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուդադին ֆիզիկայի գլուխկոտրուկ է լուծել, որը գիտնականները չէին կարողանում լուծել 100 տարի շարունակ: Այս մասին հաղորդում է Neue Züricher Zeitung պարբերականը:
Ֆիզիկոսների համար հանելուկը հետևյալն էր. ինչո՞ւ օդի պղպջակը հեղուկով լցված նեղ ուղղահայած խողովակում վերև չի բարձրանում, ինչը տեսնում ենք հանքային ջրով շիշը բացելիս:
Դաուադին պարզել է, որ պղպջակն ամեն դեպքում բարձրանում է, սակայն այնքան դանդաղ, որ այդ շարժումը անզեն աչքով տեսնելն անհնար է: Նա նաև բացահայտել է, որ օդի շարժմանը խոչընդոտում է պղպջակի և հեղուկի միջև եղած միլիմետրի միլիոներորդական մասի հաստության գերբարակ շերտը:
Երիտասարդի կարծիքով, իր գիտական աշխատանքի արդյուքները հետագայում կարելի կլինի կիրառել նանոդիապազոնում հեղուկների շարժման ժամանակ առաջացող երևույթներն ուսումնասիրելիս:








































