«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 4-ի հյուրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին, Դաշնակցության երիտասարդների բողոքի ակցիային՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով.«Պետք է բարեփոխումներ իրականացնել դպրոցում, խորքային ուսումնասիրություններ անել հենց դպրոցում, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ հստակ ուղղագրություն իմանա, տարբերություն չդրվի՝ դու բանասե՞ր ես դառնալու, թե՞ մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուղղությամբ ես գնալու»։
Ինչ վերաբերում է երեկվա ցույցին, ապա ըստ Խաչատրյանի՝ պետական կառույց առանց նախապես հրավերի ու հանդիպման ժամ նշանակելու հենց այնպես մտնելը, մանավանդ մեծաքանակ մարդկանցով՝ ճիշտ չէր.«Ոստիկանությունն այո՛ պետք է կարգը պահպաներ։ Բայց նախարարն էլ կարող էր ընդառաջ գնալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում