Ինքնուս ռեժիսորը 8 րոպե տևողությամբ տեսահոլովակ է նկարահանել: Չնայած որ սա Բենո Սարաջիկի ռեժիսորական առաջին փորձն է, կարճամետրաժ սիրողական նյութը բարձր է գնահատվել Դուբայի շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի կողից:
Բենո Սարաջիկը Աբու-Դաբի է գնացել 1991թ. իր հորեղբոր ընկերությունում դիզայներ աշխատելու նպատակով: Մինչև 2008թ. ճգնաժամը նա բավականին հաջողակ էր իր հիմնական մասնագիտությունում: Սակայն համաշխարհային ֆինանսական համակարգի տապալումից հետո 39-ամյա Սարաջիկը որոշել է ամեն ինչ զրոյից սկսել:
Իր առաջին վիդեոն նա երկու տարիների ընթացքում է ստեղծել: Ֆիլմում ռեժիսորը հանդիսատեսի համար Էմիրաթներով իսկական էքսկուրսիա է անցկացնում:
Իր համար շատ անսպասելիորեն նրա աշխատանքը նկատել է շեյխ Մոհամեդը, ով այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մեր ձեռքբերումներն իրենք իրենց փոխարեն խոսում են»,- գրել է շեյխը:
Ինքնուս ռեժիսորի բախտը բերել է, այժմ նրա հոբին իսկական մասնագիտություն է դարձել:
Սարանջիկին հրավիրել են աշխատելու Աբու-Դաբիի գործադիր պրոդյուսերի պաշտոնում: Նա արդեն հասցրել է ԱՄԷ-ի մասին BВС-ի և Discovery Channel-ի համար ֆիլմ նկարահանել:











































