Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը 0:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Պարմա»-ի նկատմամբ:
Դաշտի տերերի դարպասապահ Անտոնիո Միրանտեն Էստեբան Կամբիասոյի հարվածից հետո պատահմամբ շատ գեղեցիկ սեյվի հեղինակ է դարձել` թիմին բաց թողած գոլից փրկելով կրունկով:










































