Thursday, 02 07 2026
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում

Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը

Օրերս Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքերը։

Նշենք, որ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը նշեցին, որ հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով: «Մենք օգնում են մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, «Ապագա» հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և առողջական խնդիրների լուծմանը։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների, հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել, և մենք նրա հետ միասին փորձում են ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքերը ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթի ժամանակ նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը։

Նշենք նաև, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյուքնում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում