Կոշիկի մալազիացի դիզայներ Ջիմի Չուն որոշել է աջակցել Ֆուկուսիմայի արհեստավորներին` թողարկելով կոշիկի սահմանափակ հավաքածու: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նրա խոսքով` նոր հավաքածուն ստեղծել իրեն ոգեշնչել է 2011-ի աղետից տուժած շրջաններ այցելելը:
Ֆուկուսիմա պրեֆեկտուրա իր այցի ժամանակ Ջիմի Չուն ծանոթացել է ավանդական կտորների օրինակների հետ, որոնք հնուց ի վեր արտադրվում են միայն այդ շրջաններում: 6 զույգ բարձրակրունկ կոշիկներ ստեղծելիս նա օգտագործել է Այձուի բամբակը և Կավամատայի նուրբ մետաքսը: Նրա սահմանափակ հավաքածուում տեղ են գտել նաև Այձուի լաքե արտադրանքները:
Վերոնշյալ կոշիկները նախևառաջ կներկայացվեն հանրության դատին, ապա կփոխանցվեն Ֆուկուսիմայի տարբեր կազմակերպություններին:









































