Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Ադրբեջանն ակտիվացնում է թուրքական տարածքով գազի տարանցման համաձայնագրի բանակցությունները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) և թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը հուլիսի վերջին վերսկսելու են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի փոխադրմանն առնչվող տարանցիկ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին այսօր հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը։

Վերջինիս խոսքերով՝ ավելի վաղ բանակցային գործընթացը որոշակիորեն դանդաղել է, սակայն հուլիսի վերջին դա բավական կակտիվանա՝ վերջնական արդյունքին հասնելու համար։

Աբդուլաևը նաև նշել է, որ SOCAR-ը «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման գծով իր օտար գործընկերների հետ դիտարկում է Հարավկովկասյան («Բաքու-Թբիլիսի-Էրզրում») գազատարի ադրբեջանական հավածի ընդլայնման կամ էլ խողովակաշարի նոր ճյուղի կառուցման հնարավորությունը։

Թուրքիայի հետ տարանցիկ համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է ադրբեջանական գազի, և մասնավորապես «Շահ Դենիզ»-ի գազի դեպի Եվրոպա տարանցման համար։ Այսօր SOCAR-ը բանակցություններ է վարում ադրբեջանական գազի պոտենցիալ սպառողների և փոխադրողների հետ։ Սակայն այդ պայմանագրերը կարող են կնքվել միայն Թուրքիայի հետ տարանցիկ համաձայնագրի կնքումից հետո։

«Շահ Դենիզ»-ի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր։ Կանխատեսվում է, որ «Շահ Դենիզ»-ի երկրորդ մշակման փուլի սկզբում տարեկան կարդյունահանվի 9 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը հետագայում կհասցվի 25 միլիարդ խորանարդ մետրի։

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն Ադրբեջան է այցելելու հենց հուլիսի վերջին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում