Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը խոստանում է թույլ չտալ հակասեմականության և քսենոֆոբիայի մուտքը Ուկրաինա, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
«Մենք թույլ չենք տա Ուկրաինայում անարգանք և անհարգալից վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, ովքեր այլ կրոնների հետևորդներ են կամ մաշկի այլ գույն ունեն: Հարևան պետություններից ներմուծվող նման գաղափարախոսությունը և պրակտիկան Ուկրաինայում չեն անցնի»,- ընդգծել է Յացենյուկը:
Յացենյուկն իրավապահ մարմիններին հանձնարարել է հայտնաբերել այն նյութերի հեղինակներին և տարածողներին, որոնք ոչնչացնում են քաղաքացիների ազգային և մարդկային արժանապատվությունը, և նրանց պատասխանատվության ենթարկել:









































