Աշխարհի չորորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մոնտե Կարլոսյի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ` պարտության մատնելով սերբ Նովակ Ջոկովիչին:
Ֆեդերերը Ջոկովիչին պարտության է մատնել 7:5, 6:2 հաշվով: 26-ամյա Ջոկովիչի նկատմամբ առավելության հասնելու համար Ֆեդերերից պահանջվել է 1 ժամ 14 րոպե:
Եզրափակիչում Ֆեդերերի հակառակորդն իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկան է, ով կիսաեզրափակիչում առավելության է հասել Դավիդ Ֆերերի նկատմամբ:







































