Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսում է մեծ ասիական շրջագայությունը, որը կավարտի հուլիսի 25-ին: Նրա վերջին կայանատեղին լինելու է Շենչժենում, որտեղ հանդիպելու է Չինաստանի պետական խորհրդի անդամ Դայ Բինգոյի հետ: Այս մասին տեղեկատվությունը նախորդ օրը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Պետքարտուղարությունը բանակցությունների մասին այլ մանրամասներ չի նշել՝ հայտարարելով, որ դրանք վերաբերելու են երկկողմ հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին: Օրակարգային են լինելու Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ժողովրդական ապստամբություններն արաբական երկրներում և Հարավչինական ծովի տարածաշրջանային խնդիրները:








































