Օդեսայում տեղի է ունեցել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքը: Նրա մասնակիցները հայտնել են Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Նեմիրովսկիին աշխատանքից հեռացնելու իրենց մտադրության մասին, գրում է Ria Novosti-ն:
Օդեսայի Կուլիկովո հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մոտ 500 մարդ է մասնակցել, որոնք իրենց հետ ունեին ռուսամետ տարբեր բովանդակություններով պաստառներ:
Շաբաթ օրը ցերեկը Լուգանսկում ևս` Ուկրաինայի անվտանգության խորհրդի շենքի դիմաց, երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաք է տեղի ունեցել:
Հանրահավաքին մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Ակցիայի առաջնորդները կոչ են արել պայքարել մինչ հաղթանակ և հայտարարել, որ չեն ճանաչում Կիևի իշխանություններին: Ցուցարարները նաև պատնեշներ են կառուցում այն տարածքի շուրջ, որը դաշնայնացման կողմնակիցների ձեռքին է:











































