Փորձագետների մակարդակով «վեցյակի» և Իրանի հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-9-ը` Նյու Յորքում: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Իրանի ԱԳ փոխնախարար Սեյիդ Աբաս Արախչիին:
Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել և նախապատրաստել վերջնական համաձայնագիրը, որը կոչված է «փակելու» Իրանի միջուկային հոդվածը, բացառել Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը` չեղյալ հայտարարելով միջազգային պատժամիջոցները:









































