ԵԽԽՎ-ի ղեկավար Անն Բրասերը ողջունում է Ուկրաինայի խնդրի շուրջ Ժնևում Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և Կիևի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները և կարծում է, որ մոտակա ժամանակաշրջանում այդ երկրում խաղաղության հույս են ներշնչում, Բրասերի խոսքերը մեջբերելով՝ փոխանցում է Ria Novosti-ն:
Բրասերը նշել է, որ «այժմ աջակցում է ուկրաինական իշխանություններին, որը ջանում է իրականացնել համաձայնագրի պայմանները, որոնք ներառում են անօրինականորեն զինված խմբավորումների զինաթափում, որոնք ներկա պահին ակտիվ են Ուկրաինայում, զավթված շենքերի ազատագրում և բոլոր մասնակիցների կողմից բռնարարքների և սադրանքների դադարեցում»:
Փաստաթղթում ասվում է նաև, որ ԵԽԽՎ-ի ղեկավարը ուշադիր հետևում է Ուկրաինայի արևելքում իրադրության զարգացմանը:










































