Microsoft Office 2010-ը արդեն հասանելի է նաև հայերենով: Անվճար ներբեռնելով Microsoft-ի պաշտոնական կայքում տեղադրված հայերեն միջերեսի (interface) փաթեթը` օգտատերերը ստանում են նաև սրբագրիչ: Այսինքն, ուղղագրական սխալով կամ գոյություն չունեցող հայերեն բառ գրելիս դուք կտեսնեք կարմիր ընդգծում, իսկ աջ-քլիքի դեպքում` ճիշտ տարբերակների առաջարկներ:
Նշենք, որ Office 2007-ի հայերեն միջերեսի փաթեթը հասանելի էր դեռևս 2009 թ. սեպտեմբերից, մինչդեռ 2010-ի թողարկումը ձգձգվում էր: