«Ողջունում եմ քննադատությունը, լինի ՀԿ սեկտորից կամ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների կողմից, քանի որ երբ խնդիր է բարձրաձայնվում, դու՝ որպես իշխանություն, լրացուցիչ հնարավորություն է ունենում խնդիրը տեսնելու և լուծելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Բորիս Նավասարդյանի դիտարկմանը, թե օր օրի ընդլայնվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հրաժարական տան: