«Զյուլտե- Վարեգեմ» ակումբի կիսապաշտպան Տորգան Ազարը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը հիանալի է դրսևորել իրեն Բելգիայի առաջնությունում: Նա 11 գոլ է խփել 33 հանդիպումներում, ինչով գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը:
Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Դորտմունդի «Բորուսիա»-ն: Նշենք, որ Տորգան Ազարը Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի հարազատ եղբայրն է:







































