Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը ինձ չի դիմել, բայց ես միանում եմ իր նախաձեռնությանը. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:

– Ավարտվեց աշխատանքային շաբաթը, ամենաթարմ իրադարձությունը, թերևս, համահայկական հեռուստամարաթոնն էր, որտեղ հանգանակվեց շուրջ 10 միլիոն դոլար. քիչ է, չէ՞:

– Այո՛, իհարկե, քիչ է, եթե համեմատում ենք, ասենք, Իսրայելում արվող նման մարաթոնների հետ (շատ դեպքերում մենք սիրում ենք մեզ համեմատել հրեաների հետ), ապա մեր պետությանը, մեր հիմնական խնդիրներին տրամադրվող գումարների առումով երբեմն մենք ժլատություն ենք անում, երբեմն մտածում ենք՝ ճիշտ չեն ծախսի, երբեմն մտածում ենք՝ կգողանան, բայց դա գերկարևոր խնդիր է ու պարտադիր պետք է նվիրատվություն անել: Ես էլ երբեմն նման ծուլություն եմ ունենում, բայց այն նախաձեռնությունը, որ արեց վարչապետը, ինձ համար ոչ միայն ընդունելի է, այլ նաև գովելի է, երկրաչափական պրոգրեսիայի մեթոդը շատ լավ աշխատող մեթոդ է, ուղղակի ճիշտ պիտի պրոպագանդի յուրաքանչյուր երեքը հաջորդ երեքին, նրանք էլ հաջորդ երեքին և այդպես 21, 22 կամ 23 դոլարի մասին: Ճիշտ է, Ն. Փաշինյանը ինձ չի դիմել, բայց ես էլ եմ միանում այդ նախաձեռնությանը և ամեն ամիս 23 դոլարին համարժեք դրամ փոխանցելու եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և իմ ընկերներին էլ՝ 3 հոգու, կոչ կանեմ, որ այդ գումարներն ուղարկեն:

– Դա այդպես, բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամից այս տարվա սպասելիքները բացատրվում են նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությամբ՝ պետք էր հիմնադրամին ավելի շատ վստահել, պետք էր ավելի շատ գումար հանգանակել, բայց դա տեղի չունեցավ, հիմա խորքային ինչ-որ պատճա՞ռ կա-չկա, թե՞ սա է մեր հնարավորության սահմանը:

– Ընդհանրապես, ես կարծում եմ, որ բարեգործության և հայրենիքին օգնելու առումով մշակույթի նախարարությունը, պետական իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի վստահությունը վերականգնեն: Կա ներքին իներցիա:

– Վստահության բացակայություն կա՞:

– Այո՛, կարծում եմ «Համահայկական հիմնադրամ»-ի տնօրենի հետ կապված վերջին շրջանի դեպքերը, որոնք հանրային սեփականություն դարձան, և մարդիկ իմացան, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչ են արվել այն գումարները, որոնք իրենք տվել են, չնայած մարդը ասում է, որ ինքը հանցագործություն չի կատարել, վերցրել է հիմնադրամից, հետո վերադարձրել է, բայց դա էլ է հանցագործություն, նա իրավունք չուներ այդ գումարները վերցնելու, և այդ ամենն ազդեցություն ունեցավ հիմնադրամի հանդեպ հավատի առումով: Կարծում եմ, որ այս առումով լուրջ անելիքներ կան, որոնք ավելի շատ մշակութային, հոգեբանական և հոգևոր դաշտին են վերաբերում:

– Սփյուռքի գործերով զբաղվող նոր մարմնի անունը չտվեցիք:

– Կարծում եմ՝ այո, Սփյուռքի գործերով նոր մարմինն էլ իր ծրագրերում պետք է դա ունենա, բայց մեր պետության համար գերկարևորը ես համարումեմ լուրջ տնտեսական ծրագրեր ունենալը, որոնք հավատ կներշնչեն Հայաստանի զարգացման վերաբերյալ, որն էլ հավատ կներշնչի, որ Հայաստանն ապագա ունի, ու մարդիկ կսկսեն փողեր դնել:

– Հիմնադրամը հենց այդ հարթակներից մեկն է, իսկ որոշ հաշվարկներով դրսում ապրող հայերի կարողությունները բավականին մեծ են, և հիմա, երբ խոսվում է Հայաստանին մեծ գումարներ վստահելու մասին, պետք էր վստահել, ի՞նչն է խանգարում նվիրատվություն կատարել, եթե վստահ ես, որ այդ նվիրատվությունը հասնելու է հասցեատիրոջը:

– Գիտեք, վաղուց ժամանակն է, և, կարծում եմ, դրսում այդպես են մտածում, որ Հայաստանում պետք է մարդիկ իրենք գումար վաստակեն. խնդիրը սա է՝ մենք ընդհանրապես գումար վաստակո՞ղ ենք, թե՞ հույսներս դրել ենք նվիրատվության վրա: «Հայաստան» հիմնադրամը ձևավորվեց այն ժամանակ, երբ պատերազմ էր, այդ ժամանակ հիմնադրամը կոնկրետ ֆունկցիոնալ խնդիր էր լուծում, հիմա ի՞նչ խնդիր է լուծում՝ ճանապարհներ վերակառուցել, ջրի հետ կապված հարցեր, այսինքն՝ պետության խնդիրներ են: Եվ դրսում ապրող հայ մարդն ասում է՝ թող Հայաստանում աշխատեն, ծուլություն չանեն, իրենց համար թող ստեղծեն: Մենք աղքատ բարեկամի տպավորություն ենք թողնում, որին անընդհատ դրսից պետք է տրանսֆեր ուղարկեն:

– Չգնանք այդ ուղղությամբ, դա վատ տեղ է տանում, մենք մտածում ենք Հայաստանի արագ, թռիչքաձև զարգացման մասին, որի հնարավորությունը միշտ դրսում ունեցել ենք, հիմա այդ հնարավորությունը իրականում օգտագործելու մասին է խոսքը:

– Մտածել ենք, բայց քայլեր արե՞լ ենք, այն քայլերը, որոնք այսօր արվում են, դրսում ապրողների կարծիքով՝ բավարա՞ր են, թե՞ ոչ: Կարծում եմ, որ այդ քայլերը բավարար չեն, կարծում եմ, որ այդ քայլերը բավարար չի համարում նաև վարչապետը: Մենք խնդիր ունենք լուծելու, այդ խնդիրը «Հայաստան» հիմնադրամը չի լուծելու:

2020թ. սկսած՝ 800 անուն ապրանք է թանկանալու և տնտեսական 7-տոկոսանոց աճը չի երևալու: Վարչապետը, այս կառավարությունը, իհարկե, մեղք չունեն, որ այդ ապրանքները թանկանալու են, Ն. Փաշինյանը լիներ, թե ով ուզում է լիներ, այդ 800 անուն ապրանքը թանկանալու էր, խնդիրը այլ հարթությունում է: Ես դեմ եմ եղել Հայաստանի՝ ԵՏՄ մաս կազմելուն, բայց եթե հեղափոխությունից հետո նոր իշխանությունը դուրս գար ԵՏՄ-ից, դա շատ լուրջ վտանգներ կբերեր, որոնք հաղթահարելը սթափ տրամաբանության դաշտում չէ… Ճիշտ աշխատելու դեպքում ԵՏՄ-ից պետք է դուրս գանք քայլ առ քայլ: Իսկ ի՞նչ պետք է արվեր, որ Հայաստանի բնակիչը այդ 800 անուն ապրանքի թանկանալու բեռն իր վրա չզգար. այդ հարցը «Հայաստան» համահայկական հիմնադրամը չի լուծելու, դա խնդիր է, որ մենք ինքներս պետք է լուծենք:

Հայաստանի սահմանների 78 տոկոսը փակ է. Իրանի վրա ԱՄՆ-ն է պատժամիջոցներ կիրառում, Վրաստանի վրա՝ Ռուսաստանը: Այս պայմաններում ՀՀ-ում լուրջ ներդրումներ անողներ չեն լինելու, փողը տաք տեղ է սիրում, Հայաստանը տաք տեղ չէ, պատերազմող, վտանգներով տեղ է, այստեղ ներդրումները չափավոր են լինելու: Հետևաբար ՀՀ իշխանությունը պետք է դա կոմպենսացնի իր բնական, իր ունեցած ռեսուրսների հաշվին: Այս ծանր իրավիճակից դուրս գալու միակ ձևը հույսներս մեզ վրա դնելն է: Վաղուց ասում եմ, որ հանքարդյունաբերությունը պետք է դառնա լեռնամետալուրգիա, ոչ թե պետք է հարկատուներից լրացուցիչ հարկեր «քերենք», այլ նոր հարկատուների քանակը պիտի ավելացնենք, Ամուլսարը պիտի աշխատեր ու հարկ տար և կծածկեր այդ ամենը, դա «Հայաստան» հիմնադրամից ավելին է: Այո՛, որոշակի վտանգներ կան, բայց կառավարությունը խնդիր ունի լուծելու, պատերազմող երկիր ենք, Քաջարանի գործարանը պետք է աշխատի ամբողջ հզորությամբ, այսօր Ղափանի գործարանը կանգնած է:

– Այդ վտանգների հետ հաշվի չնստե՞լ:

– Յուրաքանչյուր վտանգ կշիռ ունի… Այդ չափի վտանգներ բացարձակապես չկան, պետք է այնպիսի արտադրություն դնել, որ վտանգները քիչ լինեն…

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում