Ավստրիան նախատեսում է փոխել պետական հիմնի բառերը, որպեսզի նրանում հիշատակվեն ոչ միայն հայրենիքի «մեծն որդիները», այլ նաև «մեծն դուստրերը»: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Իհարկե, գոյություն ունեն կանանց շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք, սակայն այս պարագայում խոսքը շատ կարևոր խորհրդանիշի՝ պետական հիմնի մասին է»,- ասել է Կանաչների միության ներկայացուցիչը:
«Մեծն որդիների հայրենիք» տողը նախատեսվում է փոխարինել «Մեծն դուստրերի, մեծն որդիների հայրենիք» տողով, որը պետք է իրականացվի հատուկ օրենքով: Այս նախաձեռնության հեղինակն է կանանց հարցերով Ավստրիայի նախկին նախարարը, որին աջակցել են հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները:








































