ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժումը Վաշինգտոնի հետ ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել։
««Թալիբանը» ցանկանում է գործարք կնքել։ Տեսնենք՝ արդյոք կկնքեն»,-ասել է Թրամփը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ վերսկսել է թալիբների հետ բանակցությունները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զգալիորեն կրճատում է Աֆղանստանի տարածքում զինվորների թիվը՝ այն հասցնելով 8600-ի։