Sunday, 07 06 2026
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը

Ի նշան բողոքի՝ Պուտինին մրցանակ շնորհող կազմակերպությունը մեկը մյուսի հետևից լքում են հոգաբարձուների խորհրդի անդամները

Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «Կվադրիգա» մրցանակը շնորհելու համար հերթական անդամն է լքել մրցանակի հոգաբարձուների խորհուրդը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Rhein-Neckar-Zeitung թերթին տված հարցազրույցում պատմաբան Էդգար Վոլֆրումը հայտարարել է, որ դուրս է գալիս այդ խորհրդից:

Նորագույն պատմության մասնագետն անթույլատրելի է համարել այն, որ հոգաբարձուների առանձին անդամների վրա այդ մրցանակը շնորհելու պատասխանատվություն է դրվում, այնինչ, նրանք չեն մասնակցել որոշման կայացմանը և մրցանակի շնորհման մասին իմացել են մամուլից: Նա ժյուրիի այդ որոշումը սկանդալային է անվանել՝ կարծիք հայտնելով, որ Պուտինի դեպքում պետք էր լայն քննարկում անցկացնել:

Հիշեցնենք, որ նախորդ օրը հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մասին էին հայտարարել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը և Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսը:

Հիշեցնենք նաև, որ Օզդեմիրն իր այս քայլը բացատրել է «ժողովրդավարության և իրավական պետության կառուցման» գործում Պուտինի ներդրման վերաբերյալ ժյուրիի հետ ունեցած տարամետ դիրքորոշումներով: Գերմանիայի կառավարությանը կից մարդու իրավունքների պաշտպանը Պուտինին «Կվադրիգա» մրցանակի շնորհումը երեկ ցինիզմ է անվանել՝ նշելով, որ նախագահ եղած ժամանակ Պուտինը զբաղվել է «ժողովրդավարության քանդմամբ», «ազատությունների սահմանափակմամբ» և «Ռուսաստանը գցել է կոռուպցիայի ճանկը»:

Տեղեկացնենք, որ «Կվադրիգա» մրցանակն անվանվել է այն քանդակի պատվին, որ դրված է Բրանդենբուրգյան դարպասների վրա: Այս մրցանակը ժամանակին շնորհվել է Գերմանիայի նախկին կանցլերներ Հելմուտ Քոլին և Գերհարդ Շրյոդերին, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում