ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը անհանգստացած է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան շինությունների ավերումով և Իսրայելի իշխանություններին կոչ է անում չեղյալ հայտարարել նոր բնակավայրեր կառուցելու մասին որոշումը: Կողմերը չպետք է դադարեցնեն բանակցային գործընթացը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Էշթոնի մամլո ծառայությանը:
«Գերագույն հանձնակատարն անհանգստացած է Իսրայելի պաշտպանության նախարարության` վերջերս արած հայտարարության առնչությամբ` Գուշ Էցիոն բնակավայրի մերձակայքում գտնվող մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածքով հողին պետական կարգավիճակ տալու վերաբերյալ, ինչպես նաև Հևրոնում բնակավայրեր կառուցելու թույլտվության և Արևելյան Երուսաղեմի շրջաններում պաղեստինյան բնակավայրերի ավերման պատճառով»,-ասվում է կոմյունիկեում:







































