Ոչ մի դրական պատասխան, ոչ մի լուծում չենք ստացել, այդ պատճառով կրկիրն կառավարության դիմաց ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
«Ես նույնիսկ գնացել եմ նրան, որ 30 միլիոնի փոխարեն տան կերակրողին կորցնելու թոշակ, բայց ես չարաչար սխալվել եմ։ Ոչ մի դրական պատասխան, ոչ մի լուծում չստացա։ Այսօր ժողովուրդը զանգեց, որ տիկին Մարգարիտա, մենք կառավարության շենքի դիմաց ենք, դուք ո՞ւր եք, ես նորից միացա իմ ժողովրդին, մինչև վերջ՝ քոռ լինեմ, թե թոփալ, ինչքան կուզեն, վարկաբեկեն, մեր պահանջն արդարացի է»,-ասաց նա։









































