«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է կատարում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման շուկայի ապամենաշնորհացման և այլընտրանքային մատակարարների համար գործունեության իրավական դաշտ ապահովելու համար:
Կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը: Երբ այս նախագիծը հաստատվի, էլեկտրաէներգիայի առանձին արտադրողներ կարող են իրենց էլեկտրաէներգիան վաճառել ոչ թե ՀԷՑ-ի, այլ ուրիշ մատակարարների միջոցով: ՀԷՑ-ը կստանձնի միայն բաշխման ֆունկցիան՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: