Ֆինլանդիայում ստեղծել են ինտերնետին միանալու հնարավորություն ընձեռող սուրճի բաժակ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ստեղծողներից մեկի՝ Paulig սուրճի ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով՝ բաժակը հնարավորություն է տալիս միանալ համացանցին, քանի որ դրանում օգտագործվել է յուրահատուկ տեխնոլոգիա:
Բաժակը հագեցած է դիսփլեյով ու Bluetooth մոդուլով, որի օգնությամբ հնարավոր է միանալ սմարթֆոնին:
Միանում է էկրանը էներգիայի հաշվին, որը ստացվում է տաքացումից, այսինքն՝ երբ բաժակի մեջ տաք ըմպելիք է լցվում:
Bluetooth-ի շնորհիվ բաժակի էկրանին հնարավոր է տեղադրել ցանկացած պատկեր: Բացի այդ՝ սմարթֆոնին միանալուց հետո դրա էկրանին հնարավոր է տեսնել սուրճի ջերմաստիճանը:
Բաժակը նախատեսված է վաճառքի հանել 2015-ի սկզբին: Ներկայում բաժակը թեսթավորվում է:









































