Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Ադրբեջանական բանտերում տիրող իրավիճակը չի փոխվել խորհրդային ժամանակներից. Ֆաթուլաև

Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում տեղի են ունեցել «Ադրբեջանի բանտերում իրավիճակ» խորագրով հասարակական լսումները։

Ապրիլի 2-ի միտինգի ժամանակ ձերբակալվածների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Վիդադի Միրքյամալը հայտաարել է, որ բանտային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Քաղաքացիները փաստացիորեն զրկված են ինքնապաշտպանության իրավունքից։ Նրանք զրկված են նաև քաղաքական իրավունքից։ Նրանց ձերբակալում են չարտոնված ակցիաներին մասնակցելու համար՝ վերածելով քաղբանտարկյալների։ Այդ բոլոր ձերբակալությունների նպատակը ժողովրդավարության համար պայքարող մարդկանց կամքը կոտրելն է։

Նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևը բարձրացված այդ խնդիրը որակել է որպես ցավոտ ու այժմեական. «Քաղբանտարկյալների ու մյուս բանտարկյալների միջև հարաբերությունները բավական բարդ են։ Միակ հույսը հասարակության աջակցության վրա է։ Հենց դա է ինձ աջակցել քառամյա ազատազրկման ժամանակ։

Որպեսզի բանտերում իրավիճակը փոխվի դեպի լավը, անհրաժեշտ է հուսալի դիտարկող մեխանիզմ։ 6 տարի առաջ իրավապաշտպանները հանգիստ կարող էին այցելել կալանավայրեր։ Մինչդեռ այժմ այդ գործընթացը կորցրել է իր այժմեականությունը, քանի որ նվազել է հասարակական վերահսկման նկատմամբ վստահությունը, և անհրաժեշտ է տվյալ հարցում ներգրավել միջազգային իրավապաշտպան կառույցներին։

Բանտերում մարդկային հարաբերությունները մնացել են նույնը, ինչ որ խորհրդային ժամանակներում էր։ Բանտերում չի վերահսկվում սննդի գործընթացը, իսկ բանտարկյալներն էլ նախընտրում են դա ստանալ դրսից։ Թիվ մեկ գաղութի պայմանները չեն համապատասխանում անգամ նվազագույն պահանջներին։ Օրինակ՝ այնտեղ պահվող 1000 բանտարկյալներին բաժին է ընկնում ընդամենը 23 արտաքնոց և 9 լոգարան։ Մեծ խցերում միաժամանակ պահվում է 100-150 բանտարկյալ, ինչը հակասանիտարական է։

Պատժախցերն էլ կատարում են ոչ թե պատժի սենյակի դեր, այլ՝ անմարդկային վերաբերմունքի ու մարդու արժանապատվության ոտնահարման։ Որպեսզի այդ ամենին վերջ տրվի, պետք է դա հանձնել հասարակության ու միջազգային հանրության դատին»։

Հիշեցնենք, որ «Ռեալ Ադրբեջան» և «Ամենօրյա Ադրբեջան» անկախ թերթերի հիմնադիր Էյնուլա Ֆաթուլաևն ազատ է արձակվել մայիսի վերջին Ադրբեջանում տեղի ունեցած համաներման արդյունքում։ 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվի դատարանը քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետով (ահաբեկչական սպառնալիք), 213-րդ հոդվածի 2-րդ կետով (հարկերից խուսափում) և 283-րդ հոդվածի 2-րդ կետով (ազգամիջյան թշնամանքի հարուցում) նրան դատապարտել էր 8.5 տարվա ազատազրկման:

Ֆաթուլաևի գործը բաղկացած էր 19 հատորից, որից 17-ը վերաբերում էր հարկերից խուսափելուն: Միջազգային հանրությունն անհեթեթություն է անվանել Ֆաթուլաևին ներկայացված այդ մեղադրանքները:

Ի դեպ, Ֆաթուլաևը «Ռեալ Ադրբեջանի» համարներից մեկում նշել էր, որ Իրանին հարված հասցնելու հարցում Բաքվի կողմից ԱՄՆ-ին աջակցելը խոցելի է դարձնում Ադրբեջանը և կարող է հանգեցնել Իրանի կողմից Ադրբեջանին ռազմական հարված հասցնելուն: Ֆաթուլաևը նշել էր նաև իրանական հավանական հարվածների ադրբեջանական թիրախները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում