Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Թիմ Շերվունդը կարծում է, որ Գարեթ Բեյլի տրանսֆերի դիմաց 100 մլն եվրոն շատ չէ:
«Այս պահին այդ գումարը շատ չէ: Եթե Գարեթին հաջողվի «Ռեալ»-ին օգնել նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, ապա «սերուցքայիններ»-ը գերազանց գործարք կատարած կլինեն:
Նրա հեռանալը ցավալի հարված էր «Տոտենհեմ»-ի համար: Տվեք ինձ Բեյլին, այդ ժամանակ կմտածենք առաջին քառյակում տեղ զբաղեցնելու մասին»,- հայտարարել է Շերվուդը:
Հավելենք, որ ուելսցին ընթացիկ մրցաշրջանում 20 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:









































