Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մտադիր է իր թիմի հետ հաղթանակի հասնել աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Ֆուտբոլիստը դեռևս տիտղոսներ չի նվաճել միջազգային ասպարեզում: Լավագույն տարբերակը ֆուտբոլիստն ունեցել է 2004 թվականին, երբ Եվրոպայի առաջնության շրջանակներում պորտուգալացիները զիջեցին Հունաստանի ընտրանուն:
«Աշխարհի առաջնության հաղթանակը իմ գերազանց կարիերայի գագաթնակետը կլիներ: Ես գիտեմ, որ Բրազիլիայում դժվար կլինի հաղթել, բայց եթե ջանասիրաբար աշխատենք, ապա ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ֆուտբոլիստ:









































