ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա ավանդույթի համաձայն ներում է շնորհել երկու հնդկահավերի՝ Հաց և Յուղ անվամբ։
Ամերիկյան հեռուստաալիքները հեռարձակել են Սպիտայ տան Վարդագույն այգում ընթացող արարողությունը։
Ներում շնորհելիս Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների կարծիքով՝ ինքը «շատ մեղմ է վարվում հնդկահավերի հետ»՝ այդպիսով նկատի ունենալով Թուրքիային։ Անգլերենում այդ երկրի և թռչունի անունները համընկնում են։
Նախագահը նաև նշել է, որ հնդկահավերը «պետք է հանգստություն պահպանեն», քանի որ «արդեն Ադամ Շիֆից ծանուցումներ են ստացել»՝ ակնարկելով իմպիչմենթի գործընթացը նախաձեռնած հետախուզության կոմիտեի ղեկավարին։