Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ուրբաթ օրը Պետդումայի լիագումար նիստից առաջ սկանդալ է բարձրացրել՝ վիրավորելով հղի լրագրողի, հայտնոմ է Ria Novosti-ն:
Երբ Ժիրինովսկին մոտեցել է մամուլի ներկայացուցիչներին, «Ռոսիա սեգոդնյա»-ի թղթակցուհին հարցրել է՝ արժե՞ արդյոք պատասխան պատժամիջոցներ սահմանել՝ իբրև արձագանք Ուկրաինայի՝ ռուսների մուտքի արգելքին: Ի պատասխան՝ Ժիրինովսկին սկսել է վիրավորել լրագրողին, հետո նաև նրան պաշտպանող գործընկերներին:
«Ի՞նչ պատժամիջոցներ: Այո, բարի ձևով է պետք, շոյանքով: Որտե՞ղ են այդ հիմարները: Այստեղ արի»,- ասել է նա՝ դիմելով իրեն ուղեկցող կուսակիցներին:
«Դու նույնպես այստեղ արի, լրագրո՛ղ: Արի՛, ես կարտաբերեմ, իսկ դու կվազես ու կսկսես նրան դաժանաբար բռնաբարել… Քրիստոս հարություն է առել: Իրապես հարություն է առել: Քրիստոս հարություն է առել: Իրապես հարություն է առել»,- բղավել է Ժիրինովսկին:
Լրագրողի գործընկերները շրջապատել են նրան՝ թույլ չտալով նրան մոտենալ: INTERFAX-ի թղթակցուհին պատգամավորին հիշեցրել է, որ բացի ամենից՝ հղի կնոջ է վիրավորում: Սակայն դա չի հանդարտեցրել Ժիրինովսկուն, և քաղաքական գործիչը անցել է նրան վիրավորելուն. «Դուք կզրկվեք INTERFAX-ում աշխատանքից, վերջ: Էլի հարցեր կա՞ն»:
«Ռոսիա սեգոդնյա»-ն ուշադրություն է հրավիրում այսպիսի վարքի անթույլատրելությանը և Ժիրինովսկուց պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել:











































