Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ուկրաինայի նախագահին հանրապետություն այցի ընթացքում հեծանիվ է նվիրել: Այս մասին իր Twitter-ում գրել է ռուս լրագրող Օլգա Սկաբեևան:
Զելենսկին կնոջ՝ Ելենայի հետ միասին նոյեմբերի 25-ին այցելել է Էստոնիա: Այցի ընթացքում նա հանդիպել է Հանրապետության նախագահ Կերստի Կայլուլայդին, ինչպես նաև վարչապետ Յուրի Ռատասին և խորհրդարանի խոսնակ Ռիյգիկոգու Հեն Պըլուաասին՝ հայտնում է Delfi-ն:
Ուկրաինայի առաջնորդը ծանոթացել է Էստոնիայի ռազմական արդյունաբերությանը, ինչպես նաև ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին:
Երեկոյան տեղի է ունեցել տոնական ընթրիք:
https://twitter.com/OSkabeeva/status/1199293968921583622?fbclid=IwAR0gMbEMG4jilZFoH3sJatEAGGAqy_RkNBJ7zn3JzQRQlVfFDK_AQz2ZnQ0









































