Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 20-30 զինյալներ Դիարբեքիրի Սիլվան շրջանում բախվել են թուրքական անվտանգության ուժերի հետ։ Բախման արդյունքում սպանվել է 13 թուրք զինծառայող, վիրավորվել 7-ը, որից 2-ը գտնվում են ծանր վիճակում։ Վիրավորները տեղափոխվել են Դիարբեքիրի հոսպիտալ։
Նշվում է, որ սպանվել է նաև 7 քուրդ զինյալ։ Բախումից հետո թուրքական բանակը դեպքի վայրում ուղղաթիռներով դեսանտ է իջեցրել, որը սկսել է զինյալներին հայտնաբերելու լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ իրականացնել տարածաշրջանում։