Ոստիկանությունը կալանավորել է 19-ամյա մի ամերիկացու, որը, ենթադրաբար, միզել է ԱՄՆ Պորտլենդ քաղաքի ջրամբարի մեջ, հայտնում է Washington Post-ը:
Իշխանությունները որոշել են թափել մոտ 145 հազար խմ ծավալով ջուրը՝ իմանալով դեպքի մասին:
Խուլիգանական արարքը արձանագրել էին տեսահսկման սարքերը: Իշխանությունները նախօրեին փակել էին ջրամբարը և ջրի նմուշներն ուղարկել հետազոտության: Չնայած վտանգավոր նյութեր չէին հայտնաբերվել, սակայն իշխանությունները որոշել են դատարկել ջրամբարը:
Նման մի դեպք էլ գրանցվել էր 2011-ին, երբ 30 հազար խմ ջուր թափվել էր նույն պատճառով:










































