Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Փաշինյանն Արցախում թույլ չի տա ընտրակեղծիքներ. Հիմա պետք է ժողովրդին նոր ձևով խաբեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Դուք գրառում էիք կատարել Արցախում այս շրջանում անընդհատ բացվող նոր կուսակցությունների հետ կապված և  ըստ էության այն կարծիքին եք, որ սա  նպատակաուղղված քաղաքականություն է։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Առանձնապես ոչ մի վտանգ չկա, բայց կարևոր դիտարկումներ կան սրա հետ կապված։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 5-ին Արցախում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Արցախում ընտրակեղծիքներ չլինեն, բայց այս կուսակցությունների ստեղծումը, որը հրահրվում է Արցախի իշխանությունների կողմից, յուրատեսակ ընտրակեղծիքների ձև է։

Պարզաբանեմ ասածս. սկսած 2005 թվականից՝ Արցախում համապետական կամ տեղական նշանակության ընտրությունները չեն կեղծվել։ Բոլոր  կեղծիքները արվել են մինչև ընտրությունները՝ օգտագործելով շանտաժներ, ընտրակաշառք, պետական լծակներ, և արդեն պարզորոշ  էր դառնում ընտրության ելքը։ Հիմա քանի որ ՀՀ վարչապետը թույլ չի տալիս, որպեսզի օգտագործվեն այդ ռեսուրսները, իսկ դրանցից ամենամեծը բանակի ռեսուրսն է, Արցախի իշխանությունները մեկ է՝ վերարտադրվելու միտք ունեն, ու դա առանց ընտրակեղծիքների հնարավոր չէ։ Նրանք հիմա ժողովրդին պետք է նոր ձևով խաբեն, իսկ նոր ձևով խաբելը կուսակցություններով հեղեղելն է։ Տեսեք՝ հատուկ օրենքը փոխել են, որպեսզի մատչելի դարձնեն կուսակցությունների գրանցումը։ Այդ կուսակցությունների գաղափարը պարզ չէ, ամեն մեկը ներկայանում է ընդդիմադիր, որ իրենք իբրև թե այս իշխանություններին չեն ընդունում։ Բայց նայում ու տեսնում ես՝ անվտանգության աշխատակիցներ, նրանց ընտանիքների անդամներ, պետական կառավարման մարմինների աշխատակիցներ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, թե Դավիթ Բաբայանը ստեղծել է ընդդիմադիր կուսակցություն, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։ Գյուղերում ինչպե՞ս բացատրես մարդկանց, որ Դավիթ Բաբայանը ընդդիմադիր է՝ լինելով նախագահի մամլո խոսնակը։ Ինչքան հնարավոր է փոշիացնում են ընտրազանգվածը։

– Տեսակետ կա, որ հնարավոր է իշխանության թեկնածուների կոնսոլիդացիա, այլապես ոչ ոք առանձին չի կարող հավաքել 50+1 տոկոս ձայն։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք դա։

– Այո՛, այդ կոնսոլիդացիան տեսականորեն հնարավոր է։

– Ո՞ր թեկնածուների միջև։

– Դա դժվար է հիմա ասելը։

– Իսկ Ձեր առաջադրվելու որոշումը վերջնակա՞ն է։

Որոշումը կա, բայց մենք դեռ  չենք հրապարակել։ Կհրապարակենք առավել հիմնավոր տարբերակով։ Ասեմ, թե մենք ինչու ենք հապաղում։ Այժմ փորձում ենք նախընտրություն կազմակերպել ընդդիմադիր դաշտում, չենք էլ կարող որոշել՝ ով է ընդդիմադիր, ով՝ ոչ։ Ես կարողանում եմ կողմնորոշվել, բայց հանրության միջոցով պետք է պարզենք, թե ով է այդ թեկնածուն։ Մենք ընդդիմության պատմություն ունենք, գիտենք, որ ընդդիմադիր ենք, ունենք այդպիսի կենսագրություն։ Տեսնենք, թե ընդդիմադիր դաշտից ովքեր են մասնակցում, փորձենք եզրեր գտնել ու նախընտրություն կազմակերպել, ուզում ենք հարցման կամ այլ տարբերակով պարզել, թե հանրությունը ընդդիմադիր դաշտից ում նախընտրություն կտա՝ տեսնելու նախագահի պաշտոնում։ Հնարավոր է ընդդիմադիր դաշտը միավորվի ու այլ թեկնածուի ցանկանա տեսնել։ Մենք ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին, բացի այդ՝ ուզում ենք, որ մեր այդ որոշումն ամրագրվի դեկտեմբերին կայանալիք մեր համագումարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում