Facebook սոցցանցի բջջային տարբերակում հայտնվել է Nearby Friends գործառույթը, որը իրական ժամանակի ռեժիմում օգտատիրոջը թույլ է տալիս հետևել ընկերների տեղաշարժմանը՝ գրում է The Washington Post-ը:
Ինչպես ընդգծում է թերթը, նոր ծառայության օգտագործման ժամանակ հնարավոր է տեղեկություններ հաղորդել գտնվելու հստակ կամ մոտավոր վայրի մասին:
Այսպիսով՝ Nearby Friends-ը հնարավորություն է ընձեռում կազմակերպել «ինքնաբերաբար» հանդիպումներ՝ մեկ թեյի կամ սուրճի շուրջ կամ, օրինակ, տեղեկացնել ծնողին, որ դուք նշանակված վայրում եք՝ ասվում է հոդվածում:
Facebook-ը օգտատերերին թույլ է տալիս վերահսկել տվյալ տեղեկության մանրամասների աստիճանը, ինչպես նաև անձամբ որոշել, թե ով կարող է տեսնել նման տեղեկությունը:









































