Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական կարմիր գիծը, երբ սկսել է С-400 ՀՕՊ համակարգերի ռադիոտեղորոշման համակարգերի փորձարկումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սենատորը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը, Սպիտակ տուն այցից երկու շաբաթ անց, սկսելով փորձարկումները՝ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Նա հավելել է, որ նման գործողություններով Անկարան ստիպում է Թրամփին պատժամիջոցներ կիրառել:
Միացյալ Նահանգները բազմիցս պահանջել է, որ Թուրքիան հրաժարվի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից:




































