Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում է, որ որևէ մեկի քթից արյուն կգա

«Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ավելի շատ նման են պատերազմի դաշտում գործողությունների, քան ինչ-որ քաղաքական դասական գործողությունների: Երբ պատերազմ է լինում, որևէ մեկս չենք ցանկանա չէ՞, որ կռվի դաշտում ընկերներ կորցնենք: Նույնն այստեղ է: Բայց հակառակորդը պատերազմ է հայտարարել քո դեմ` կեղեքելու, պարտադրելու, որ ժողովուրդը լքի երկիրը»,- մեզ հետ զրույցում ահազանգեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Թեև երկար ժամանակ ՀԱԿ-ի և իշխանության միջև հեռակա երկխոսություն էր տեղի ունենում, բայց քչերն էին լիահույս, որ այն կընթանա բանակցային սեղանի շուրջ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այնուամենայնիվ իշխանությունը ձևավորեց այդ աշխատանքային խումբը, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, գարնանը ՀԱԿ-ը շատ ավելի մեծ հասարակական աջակցություն ուներ:

– Մենք մեր ընդդիմադիր գործընկերներին զգուշացրել էինք, որ երբեք պետք չէ, որևէ երկխոսության, բանակցության, գործակցության մեջ մտնել հանցագործ, ոճրագործ ռեժիմի հետ: Դժբախտաբար, մեր հորդորները տեղ չհասան, և դա շարունակվում է: Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց երկխոսել` դրա պատասխանը ևս ունեմ: Երբ 2008թ.-ին տեղի ունեցավ Մարտի 1-ի ոճրագործությունը իշխանությունները հասկացան, որ դա իրենց համար մարսելի չէ: Սերժ Սարգսյանը միաժամանակ ականատես եղավ, որ ընդդիմադիր զանգվածի ակտիվությունը ընդդիմության շուրջ չի թուլանում` ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների: Հիշում եք, որ ընդդիմության ակտիվությունը նախորդ տարիներին 6 ամիս, 1 տարի էր տևում: Սերժ Սարգսյանը այս անգամ ևս հույս ուներ, որ 1 տարի հետո ակտիվությունը կմարի, բայց հակառակը տեղի ունեցավ: Իսկ այդ վիճակում, եթե գնար ընտրությունների, նրա վերարտադրությունը տեղի կունենար մեծ ցնցումների միջոցով, ուստի խնդիր դրեց մինչև ընտրություններ փոշիացնել դաշտը: Ի տարբերություն Քոչարյանի` նա, լինելով հնարամիտ, մտածեց և հասկացավ, որ Կոնգրեսին թուլացնելու ամենաճիշտ ճանապարհը նրան երկխոսության մեջ քաշելն է` ժողովրդի կողմից հեղինակազրկված, ատելություն վաստակած իշխանության հետ: Այս երկուսի մեկ սեղանի շուրջ նստելը երկխոսելու համար արդեն բավական է, որ ժողովուրդը օր օրի հիասթափվի ընդդիմությունից: Իսկ իշխանությունը մերթընդմերթ ասում է` այո՛, կնստենք, հետո կասեն` չենք նստի, և այս կրկնությունը մենք պարբերաբար ենք տեսնելու: Տարբեր չինովնիկների մակարդակով ձեռ են առնում ընդդիմության քայլերը, հետո Սերժ Սարգսյանն է միջամտում: Սերժ Սարգսյանն այսօրվանից աշխատում է 2013թ.-ին աթոռը նորից զավթելու ուղղությամբ: Իսկ ընդդիմությունն էլ, ըստ էության, օգնում է այս ամբողջ գործընթացին:

– Ի՞նչ է շահում այս ամենից ընդդիմությունը: Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է պնդել, որ իր օրակարգում շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների պահանջը. արտահերթ ընտրությունների հավանականություն տեսնո՞ւմ եք: Եթե ոչ` նշում են, որ այս ամենը արվում է երկրի, հասարակության համար. ի՞նչ կտա այս երկխոսությունը թե՛ երկրին, թե՛ հասարակությանը:

– Ես ընդդիմադիր դաշտում գտնվելով հանդերձ` հարմար չեմ գտնում մյուս գործընկերներիս հասցեին ինչ-որ պիտակներ կպցնել: Ավելի ճիշտ կլինի, որ ընդդիմությունը պատասխանի, որ եթե գիտակցում են այս ամենը, ինչո՞ւ են գնում այդ քայլին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հավանականությանը, մենք բազմիցս ասել ենք, որ այս ռեժիմի օրոք որևէ ընտրության մասնակցելը ոչ միայն միամտություն է, այլև սա հանցագործություն, մեղսակցություն է: Ավելի շուտ այն նման է օպերացիայի` ընդդեմ ժողովրդի: Երբ ընդդիմությունը ընդունում է կեղեքող համակարգի կողմից պարտադրված խաղի մեջ մտնելը, նա դառնում է մեղսագործության մասնակից: Մենք միշտ հորդորել ու հորդորում ենք չմտնել այդ խաղի մեջ` դա լինի արտահերթ, թե ոչ արտահերթ ընտրություն: Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները մեր երկրում չեն լինելու ընտրություններով, չեն լինելու կուսակցությունների, դաշինքների միավորումով, դասական քաղաքական պրոցեդուրայով, որովհետև մեր երկրում չի կարող լինել դասական քաղաքական պրոցեդուրա` այն պարզ պատճառով, որ մեր երկիրը կեղեքված, օկուպացված վիճակում է: Ամբողջ խնդիրը և ընդդիմության ղեկավարության գլխավոր տարաձայնությունը գալիս է իրավիճակի գնահատականից: Նրանք չեն ընդունում, որ մեր երկիրը օկուպացված է, իսկ մենք` «Սարդարապատ» շարժումը, ասում ենք, որ մեր երկիրը օկուպացված է: Այս գնահատականը ով ընդունի, պարզ է` համապատասխան մարտավարություն կընտրվի պայքարելու օկուպացիոն ռեժիմի դեմ:

– Ըստ Ձեզ` ո՞րն է համապատասխան մարտավարությունը:

– Արաբական աշխարհը մեզ այս պատասխանը ստանալու համար օգնության հասավ` մեզ օրինակ ցույց տալով, թե որն է ոչ ընտրությունների ճանապարհը` թե՛ Թունիսում, թե՛ Եգիպտոսում: Խնդրում եմ, ուշադրություն դարձնեք` թե՛ Թունիսում, թե՛ Եգիպտոսում ինչ որ տեղի ունեցավ, տեղի չունեցավ նախընտրական, ընտրական, հետընտրական իրավիճակում կամ կուսակցության, որևէ առաջնորդի հրահանգով: Մենք` «Սարդարապատ» շարժումը, ի սկզբանե ասել ենք, որ անցել են սուտ միավորումների միջոցով ժողովրդին առաջնորդելու ժամանակները: Ես համոզված եմ, որ նույնն էլ Հայաստանում է լինելու, սակայն ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի` մենք ունենք մտածելու և պատրաստվելու ժամանակ: Այսինքն` մեզ մոտ փոփոխությունը ավելի անցնցում է լինելու, քան Եգիպտոսում ու Թունիսում:

– Ինչպես հասկացա, Դուք խոսում եք հեղափոխական ճանապարհի մասին: Բայց նույն Թունիսից, Եգիպտոսից առաջ մենք հեղափոխության մի անհաջող փորձ գրանցեցինք չէ՞:

– Անշուշտ, մեր անհաջող փորձերը թող մեզ դաս լինեն: Մենք պետք է հասկանանք, թե այդ անհաջող փորձի մեղավորները ովքեր էին: Ես վստահ եմ, որ սխալը չպետք է փնտրել ժողովրդի մեջ, այլ մեկ այլ տեղում: Իշխանությունից ևս փնտրելու բան չկա, քանի որ նա կեղեքող համակարգ է: Այստեղ ընդդիմության սխալ մարտավարության պատճառով էր, որ Մարտի 1-ը իր արդյունքին չհասավ: Սակայն մենք` «Սարդարապատ» շարժումը, լինելով այս ժողովրդի մի մասնիկը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ այն 10 զոհը, որ մենք ունեցել ենք, չենք թողնելու, որ այդ զոհողությունները լինեն իզուր տեղը: Այդ նահատակությունները մենք իմաստավորելու ենք: Սա է խնդիրը:

– Կարելի՞ է ասել, որ այս երկխոսության կայացման գործում կա նաև արտաքին ուժերի միջամտությունը:

– Հայաստանում, չգիտես ինչու, շատ են ուռճացնում արտաքին գործոնների անմիջական օպերատիվ միջամտությունը, որին ես համաձայն չեմ: Այն անմիջական քայլերը, որ կատարվում են մեր ներքին դաշտում` դրա գլխավոր հեղինակը հենց Սերժ Սարգսյանն է: Իմ գնահատականը հետևյալն է` Սերժ Սարգսյանն ունի իր ծրագիրը և իր ծրագիրը իրականացնելու գործում նա խնդրում է աշխարհաքաղաքական մեկ այս կենտրոնին, մեկ այն կենտրոնին: Նա խնդրողի դերում է: Իսկ նրանք մեկ սպասարկում են, մեկ չեն սպասարկում: Այս վիճակն է: Ոչ թե դրսից ինչ-որ պլան կա, և դա իրականացնում են: Ուստի արտաքին միջամտությունը ուռճացված է: Մենք` հայերս, հնարավորություն ունենք մեր ներքին իրավիճակը հանգիստ ուղղելու:

– Սպասվում է, որ նախընտրական իրավիճակում Արցախի հիմնախնդիրը կմտնի վճռական փուլ: Նման իրավիճակում «Սարդարապատը» ի՞նչ քաղաքականություն կորդեգրի:

– Չգիտես ինչու, Լևոն Տեր-Պետրոսյանը 97թ.-ից մինչ օրս սպասում է հեսա-հեսա ծախելու են Ղարաբաղը: Ես ափսոսում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չփոխեց իր պարտվողական կեցվածքը: Անցած 14 տարին նրա համար դաս չեղավ, որ մեզ մոտ իրավիճակը ուրիշ է, մեզ մոտ Դեյթոն իրականացնելը հնարավոր չէ, մենք Կովկասում ենք ապրում: Սակայն մենք այսօր վտանգը տեսնում ենք ոչ թե լուծման իմաստով, որովհետև մեր կարծիքով` նույնիսկ լուծման փորձ չի կատարվում: Մենք վտանգը տեսնում ենք օտար զորքերի տեղակայման մեջ: Մանավանդ` այս մի քանի շաբաթվա ընթացքում: Այս իմաստով որևէ մի համաձայնության կարող է գան աշխարհաքաղաքական կենտրոնները: Ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: Միգուցե ոչ բոլորի պատճառով, հերթական անգամ կարող է վիժի այս հակահայ ծրագիրը: Վտանգը հենց սրա մեջ է, և մենք` հայերս, այս վտանգը պետք է չեզոքացնեք և ոչ թե թույլ տանք Սերժ Սարգսյանին, որ հանգիստ բանակցություններ վարի` դեմոկրատ նախագահի իմիջով: Կոնգրեսն էլ գլուխ է գովում, որ մենք մեր ռեյտինգի հաշվին Սերժ Սարգսյանին դարձրինք դեմոկրատ: Սա աբսուրդ է: Այս իմաստով Կոնգրեսը ընդդիմություն չէ Սերժ Սարգսյանին: 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց մոբիլիզացնել ժողովրդին և մեր տեսակին: Իսկ պատճառներից մեկը նա էր, որ նա Արցախի հարցում ծպտուն չէր հանում, որովհետև եթե նա 2008թ.-ի նախընտրական օրերին իր պարտվողական նույն մտքերը հայտներ, ոչ մի մոբիլիզացիա տեղի չէր ունենա: Իսկ եթե սկսել է իր պարտվողական քարոզչությունը, դա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է այլևս մեր ժողովրդի մոբիլիզացումից: Նա նախավերջին միտինգին հայտարարեց, որ այսօր Հայաստանում իշխանափոխության ռեսուրս գոյություն չունի, որին ես կտրուկ դեմ եմ: Ընդդիմության առաջնորդը իրավունք չունի նման մտքեր դնի շրջանառության մեջ: Իմ համոզմամբ` նա 2008թ.-ի թափած արյունից հետո ցնցված է: Ցնցված է նաև նրանից, որ Արևմուտքը համապատասխան ձևով չարձագանքեց, և նա կարծես թե որոշեց այլևս որևէ կտրուկ շարժում չանել, որովհետև նա չի ուզում որևէ մեկի քթից արյուն գա: Ի դեպ, իր խոսքերն եմ մեջբերում` ոչ մեկս չենք ուզում որևէ մեկի քթից արյուն գա: Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ավելի շատ նման են պատերազմի դաշտում գործողությունների, քան ինչ-որ քաղաքական դասական գործողությունների: Երբ պատերազմ է լինում, որևէ մեկս չենք ցանկանա չէ՞, որ կռվի դաշտում ընկերներ կորցնենք: Նույնն այստեղ է: Բայց հակառակորդը պատերազմ է հայտարարել քո դեմ` կեղեքելու, պարտադրելու, որ ժողովուրդը լքի երկիրը: Վարչապետի բերանով լսվում է իրենց, ըստ էության, խոսքը: Վրիպակ էր դա, բայց ըստ էության դա իրենց պլանն է` ի՞նչ է, ուզում եք ժողովուրդը պահենք այստեղ, որ կրիտիկական մասա՞ ձևավորվի ու հեղափոխությո՞ւն լինի, անշուշտ, պիտի դատարկենք: Երեք տարի առաջ էլ եմ ասել, որ սա իրենց պլանն է եղել: Այսօր Հայաստանում եթե պետություն լիներ, հաստատ կարող էր միջպետական համաձայնություններով կասեցնել արտագաղթը: Այս բոլորը ռեժիմին օգուտ է: Իսկ այս ամենը տեսնելով, եթե հակառակորդը քեզ պատերազմ է հայտարարել, ձեռնոց է նետել, դու չես համարձակվում այդ ձեռնոցը վերցնել, չգիտեմ ինչով ես զբաղվում, արդյունքը ի վնաս Հայաստանի, ի վնաս մեր ժողովրդի է լինելու: Սակայն իմ խոսքը ամփոփելով` ասեմ, որ մեր վիճակը հուսահատական չէ, եթե ընդդիմությունը շեղվեց իր ճանապարհից, այնպես չէ, որ դաշտը ազատ է մնալու այսպես: Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի արգանդը չորացած չէ, կծնվեն այլ մարդիկ, այլ նվիրյալներ, և այս անգամ ոչ թե առաջնորդ, այլ առաջնորդող խումբ, և մեզ` հանձինս «Սարդարապատի», կհաջողվի ձերբազատվել այս ռեժիմից: Մենք մեր ժողովրդին մոբիլիզացնելու ենք անկախ ընտրություններից: Ե՞րբ կլինի` մենք կասենք: Իսկ ժողովուրդը, որ պատարստ է դրան` չեմ կասկածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում