Մոսկվայի արևելքում անցած գիշեր տղամարդ է այրվել սեփական մեքենայում չհանգցրած ծխախոտի պատճառով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը տղամարդն ու նրա ընկերը մեքենայի սրահում սպիրտային խմիչք են խմել: Ավելի ուշ ընկերը գնացել է տուն քնելու, իսկ ինքը մնացել է մեքենայում գիշերելու, քանի որ կռված է եղել կնոջ հետ:
Հրդեհը, ըստ երևույթին, բռնկվել է անսթափ վիճակում կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Ամենայն հավանականությամբ, նա քնել է չհանգցրած ծխախոտը ձեռքին:
Տղամարդը հաշված րոպեների ընթացքում ամբողջությամբ այրվել է: Նրա մարմինը հայտնաբերել են հրշեջները, Interfax-ին հայտնել են իրավապահ մարմիններից:








































