Մինչև այս տարվա վերջ Երևանում կhրավիրվի Ինտերնտետ կառավարման խորհրդաժողով, որի կազմակերպիչն է Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ ներկայում համացանցի կառավարման հարցերն այնքան են բարդացել, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում են համաշխարհային, տարածաշրջանային և ազգային ինտերնետ կառավարման խորհրդաժողովներ:
«Հայաստանում առայժմ նման միջոցառում չի անցկացվել և սա առաջինն է լինելու: Մենք ուզում ենք նախաձեռնել այդ ֆորումի անցկացումը: Բազմաթիվ հարցեր կան կուտակված, որոնք լուծման կարիք ունեն: Ինտերնետի կառավարումը միայն պետական կառավարումը չէ, այլ ինքնակառավարման բավականին լուրջ խնդիրներ կան՝ փրովայդերների, հայալեզու կայքերի անվանումների, հայալեզու բովանդակության, տվյալների մասնավորության ու ապահովության խնդիրներ, և այլն»,- ասաց Գ. Չուgասզյանը:
Նրա խոսքով, խորհրդաժողովի ժամանակ կարծարծվեն նաև կիբեռհանցագործությունների խնդիրները: Գ.Չուգասզյանը նշեց, որ խորհրդաժողովն ունի պետություն-հասարակություն-մասնավոր հատված ձևաչափ: Խորհրդաժողովին մասնակցելու են ոլորտի տեղական ներկայացուցիչները և հյուրեր են սպասվում Եվրոպայից:
Գ. Չուքասզյանը տեղեկացրեց նաև, որ ասոցիացիան նախապատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թ.-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, և հայկական տպագրության 500-ամյակի հետ կապված հանդես են գալու էլեկտրոնային բովանդակության բլոկով:







































