Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Իսկական Վարդան Ղուկասյանի տեղը

Խոսակցություններ են շրջանառվում, նաև մամուլում հրապարակումներ են եղել, որ նոր կառավարության կազմում կարող է տեղ ունենալ Գյումրիի նախկին և օդիոզ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վարդան Ղուկասյանը մի քանի օր առաջ այս կապակցությամբ մամուլում ասել էր, թե «ինչպես որ Աստված կամենա»:

Պարզ չէ, թե ո՞ւմ նկատի ունի Վարդան Ղուկասյանն «Աստված» ասելով: Կասկածի տակ չենք առնում նրա քրիստոնեականությունը, պարզապես Հայաստանում օդիոզ իշխանավորների համար աստվածը փողն ու իշխանությունն են, այդ պահին իշխանության բուրգի գագաթին կանգնածները:

Ինչ կկամենա «Աստված»՝ պարզ կլինի մի քանի օրից: Սակայն պետք է ասել, որ Վարդան Ղուկասյանի՝ կառավարությունում հայտնվելը կամ որևէ այլ բարձր պաշտոնի վերադառնալը լիովին բխում է Հովիկ Աբրահամյանի վարչապետացման և հայաստանյան քրեական-օլիգարխիկ համակարգի ռեաբիլիտացման տրամաբանությունից:

Ղուկասյանը այս համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է և ինչո՞ւ չպետք է ռեաբիլիտացվի, առավել ևս, որ ամիսներ առաջ նա, այսպես ասած, ստացել է այդ իրավունքը Սերժ Սարգսյանից, որն այցելել էր Գյումրի և այնտեղ փողոցում քայլել ու զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ: Այնպես որ, Ղուկասյանի ռեաբիլիտացիայի ցրցամը դեռ այն ժամանակ է տրվել, հիմա էլ, այսպես ասած, կար ու ձևն են ավարտին հասցնելու: Առավել ևս, որ Վարդան Ղուկասյանին հայաստանյան քրեական-օլիգարխիկ համակարգը, այսպես ասած, պարտք է մնացել դեռ 2007 թվականից հետո, երբ նա հրաշքով ողջ մնաց ՀՀԿ խորհրդի նիստից հետո Գյումրի ուղևորվելու ճանապարհին տեղի ունեցած մահափորձից:

Մահափորձը մինչև այսօր բացահայտված չէ, ըստ որում՝ կարծեք թե որևէ մեկն այդ առումով առանձնապես մեծ շահագրգռվածություն չի էլ դրսևորում: Ի դեպ, ՀՀԿ-ի խորհրդի այդ նիստը Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելուց հետո էր տեղի ունեցել: Ավելին, մամուլում հրապարակվեց այդ նիստի վերաբերյալ մի քանի տեղեկություն, ի մասնավորի և այն, որ նիստի ընթացքում պետք է հնչեին ՀՀԿ ղեկավարի վերաբերյալ թեկնածուական առաջարկներ, և Վարդան Ղուկասյանը պետք է Հովիկ Աբրահամյանի անունն առաջարկեր, սակայն չգիտես ինչու չի արել՝ լռել է: Հետագայում, Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր առիթներով ակնարկել է ինչ-որ բաներ Հայաստանի իշխանական համակարգին: Վերջին անգամ Ղուկասյանը նմանօրինակ ակնարկներ արեց իր դստեր փեսացուի սպանությունից հետո: Ի դեպ, հետաքրքրական է և այն, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել հենց Հովիկ Աբրահամյանի հետ զրույցից հետո: Մինչ այդ Ղուկասյանը բավական ագրեսիվ կերպով պաշտպանում էր իր դիրքերը և անում ակնարկներ, որ այդ դիրքերին սպառնալու դեպքում իշխանությունները կարող են և փոշմանել: Եվ միայն Հովիկ Աբրահամյանի հետ զրույցից հետո, երբ վերջինս հատուկ դրա նպատակով գնաց Գյումրի, Ղուկասյանը համաձայնեց հեռանալ: Սակայն, ռեաբիլիտացիան կարծեք թե իրեն ուշանալ չի տալիս: Հովիկ Աբրահամյանը նրան հեռացրեց, Աբրահամյանն էլ նրան կվերադարձնի: Իսկական «Կովկասի գերուհի»:

Այսպիսով, Վարդան Ղուկասյանը առկա իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկն է, և առանց նրա բնականաբար չի կարող ռեաբիլիտացիան ամբողջական լինել, իշխող քրեական-օլիգարխիկ համակարգը չի կարող ամբողջությամբ «ռեսթարտ» լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում