Sunday, 07 06 2026
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ

ՀԲ-ն առաջարկում է լուծել հանքերի շրջակա բնակիչների տարհանման հարցը

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին օրերս «Ռիսկերից մինչև պատասխանատու բիզնես» վերնագրով հոդված է հրապարակել, Համաշխարհային բանկի կայքում, որտեղ Հայաստանի տնտեսության աճի և արտահանման թիվ մեկ շարժիչ ուժ է համարել հանքարդյունաբերությունը:

«Եթե ինձ հարցնեին, թե որն է Հայաստանի արտահանումից եկամուտների հիմնական աղբյուրն ու միաժամանակ տնտեսության աճի ապահովման ամենաառանցքային ոլորտը, ապա ես կնշեի հանքարդյունաբերությունը: Միաժամանակ ոլորտը տարբեր ռիսկերի ու խոչընդոտների հետ է կապված: Հաճախ աշխարհագրական հետազոտություններն անարդյունք են ավարտվում: Ներդրումները շատ մեծ են և հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների: Հնարավոր են գների կտրուկ տատանումներ, ինչպես նաև պետության վարած քաղաքականության և հարկային ռեժիմի փոփոխություններ: Ավելին` կարող են լինել բնապահպանական և սոցիալական բնույթի մասշտաբային ռիսկեր՝ կապված թափոնների առաջացման, պոչամբարների ձևավորման և բնակիչներին նոր բնակավայրեր տեղափոխելու անհրաժեշտության հետ»,- գրել է Ժան Միշել Հապին:

Նկատենք, որ հանքերի շրջակա բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին առաջին անգամ է, որ բարձրաձայն հայտարարվում է նման բարձր մակարդակով: Շարունակենք, սակայն, ներկայացնել հոդվածում արծարծված հիմնական մտքերը:

Ոլորտի ռիսկայնությունը, ըստ Հապիի, չի նշանակում, թե հանքարդյունաբերությունը պետք է լինի անպատասխանատու բիզնես: Շատ ռիսկեր, Հապիի կարծիքով, կարելի է մեղմել կամ վերացնել: Դրա համար անհրաժեշտ են պատշաճ օրենքներ, կարգավորումներ, քաղաքականություն և այդ քաղաքականության ուշադիր կիրառում, ինչպես նաև հանքերը փակելուց հետո  համապատասխան գործողությունների պլանավորում. ընդ որում` այդ ամենը, ըստ Հապիի, պետք է անել մինչև այս կամ այն հանքը շահագործումից հանելը:

«Հետազոտական աշխատանքների ռիսկայնությունը կարելի է նվազեցնել հարակից մոտեցումների կիրառման շնորհիվ, ինչպիսիք են ակտուալիզացված աշխարհագրական տեղեկություններին հեշտ հասանելիության ապահովումը և լիցենզիաների տրամադրման գործընթացի կանխատեսելիությունը:

Ներդրումային ռիսկերը կարելի է նվազեցնել պետության և ընկերությունների այնպիսի համատեղ գործունեության միջոցով, որն ուղղված է ենթակառուցվածքային ծախսերի կրճատմանը` այնպես, որ դրանից շահեն նաև այլ արտադրողներ ու սպառողներ: Կիրառվող քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը նույնպես մեծապես կնվազեցնի ռիսկերը՝ թույլ տալով բոլոր շահագրգիռ կողմերին գործունեություն ծավալել իրենց համար հայտնի պայմաններում»,- կարծում է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Խոսելով բնապահպանական ռիսկերից` Հապին կարևորում է օգտակար հանածոների շահագոծման «օրենսդրության խստացումը», վերականգնողական աշխատանքների ու շահագործող ընկերությունների կողմից հասցված բնապահպանական վնասի փոխհատուցման համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը, ժամանակակից տեխնոլոգիաների գնահատման ու մոնիտորինգի հուսալի համակարգերի կիրառումը: «Հաշվի առնելով տեղի բնակչության վրա հանքերի շահագործման աշխատանքների ազդեցությունն ու եկամուտների արդարացի բաշխման անհրաժեշտությունը` ուղղակի զբաղվածությանը զուգահեռ առաջնահերթ խնդիր է նաև սոցիալական ռիսկերի մեղմումը»,- գրել է Հապին: Այս ամենի համար, ըստ նրա, լավ օրենքներն ու կանոնները բավարար չեն, անհրաժեշտ է, որ պետությունը հզորացնի իր կարողությունները տեխնիկական փոխհատուցման և կարգավորման բնագավառում:

Հապին խոսում է նաև հանքարդյունաբերության ոլորտից Հայաստանի պետական բյուջե գանձվող գումարների մասին` նշելով, որ 2011-ին դրանք 17.9 միլիոն դոլար են կազմել, իսկ օրենսդրական փոփոխություններից հետո 2012-ին դարձել 39 միլիոն դոլար, 2013-ին՝ 45.3 միլիոն դոլար:

Հապին նշում է նաև, որ մարտի վերջին Հայաստանում «Պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով կոնֆերանս անցկացվեց, որին մասնակցեցին ընկերությունների, կառավարության, ՏԻՄ-երի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ խոսքն այն կոնֆերանսի մասին է, որի ժամանակ բնապահպանական ակտիվիստները ներխուժեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց և փորձեցին ձախողել այն: Հապին այս մասին չի հիշատակել իր հոդվածում: Փոխարենը նշել է, որ կոնֆերանսն արդյունավետ անցավ: «Կոնֆերանսի ժամանակ տեղ գտած քննարկումը շատ արդյունավետ եղավ, սակայն այն չպետք է լինի ինքնանպատակ: Հուսով եմ, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի շահագրգիռ կողմերի միջև մշտական խորհրդակցությունների գործընթաց մեկնարկել: Հետևաբար ես խորհուրդ կտայի  հիմնել Հանքարդյունաբերական պալատ  (Chamber of Mines)` այս երկխոսությունը ֆորմալիզացնելու և ինտիտուցիոնալիզացնելու համար»,- նշել է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում