Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն օգտագործել են 3D մոդելներ՝ այս խնդիրը ուսումնասիրելու համար: Փորձի ընթացքում պարզվել է, որ ականջի մեջ ջուր ընկնելու պահին գլուխը թափահարելը հանգեցնում է գանգի վրա ծանրաբեռնվածության, ինչը տասն անգամ ավելին է, քան ձգողականության ուժը: Արդյունքում, մարդը կարող է ուղեղի վնասվածք ստանալ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ազատվել հեղուկից, քանի որ այն հանգեցնում է բակտերիաների բազմացմանը և վարակի առաջացման։
Հարկ է նշել, որ հեղուկի մակերեսային ձգվածությունը հիմնական գործոնն է, որը թույլ չի տալիս ազատվել ականջում գտնվող ջրից: Եթե մարդը չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, ապա ավելի լավ է դիմել բժշկի:











































