Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի աշխատանքի նպատակահարմարության վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու համար:
Հարցման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլասերների մեծ մասը մեղադրում են մասնագետին կատալոնական ակումբի անհաջողությունների մեջ: Նրա հրաժարականին կողմ են քվեարկել հարցվողների 58.9%-ը:
Հիշեցնենք` ապրիլի 16-ին «կապտանռնագույններ»-ը զիջեցին Իսպանիայի գավաթը Մադրիդի «Ռեալ»-ին: Մինչև նշված հանդիպման մեկնարկը Մարտինոն հայտարարել էր, որ անկախ արդյունքից ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներին բացասական գնահատական է տալիս:









































