Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Շատ պատգամավորներ հորդորում են հայհոյանքը արհամարհենք, իսկ Արարատ Միրզոյանը խաշի «հաշիվ փակելուն» է արձագանքում

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց՝ հայտարարելու նոր նախաձեռնության մասին: Այս առիթով «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանին:

Ինչպես նշեց Դավիթ Պետրոսյանը՝ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության վստահությունը չի ավելացել, նույնիսկ հակառակը. «ԱԱԾ-ն շատ մարդկանց մոտ շարունակում է ընկալվել ինչ-որ անհասկանալի գործունեությամբ զբաղվող կառույց: Նույնը կարող ենք ասել ոստիկանության, դատական համակարգի մասին: Եվ եթե երկրում իրավական մարմինների նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը ցածր է, այդ երկրում չեն կարող լինել տնտեսական, կրթական ռեֆորմներ, և սա բերելու է ավելի մեծ խնդիրների, քան հիմա կան»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ անպատժելիության մթնոլորտին և ատելության խոսքին. «Այն, ինչ կատարվում է սոցցանցերում՝ հայհոյանքները, վիրավորանքները, զրպարտությունները, գալիս են անպատժելիության մթնոլորտից: Խնդիր են արդեն ոչ թե դրանով զբաղվող մարդիկ, այլ այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս նրանց այդպիսի գործունեությամբ զբաղվել: Սոցցանցերում առկա ատելության մթնոլորտը նաև դուրս է եկել սոցիալական ցանցերից, և արդեն փողոցում են քաղաքացիներին սադրում, հայհոյում»:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ եթե տեղի ունեցածին իրավաքաղաքական գնահատական չի տրվում, խնդիրը համակարգային լուծում չի կարող ստանալ. «Երբ չկա գործողությունների ծրագիր, պարարտ հող է ստեղծվում, որ ժողովրդի մեջ կասկածներ առաջանան: Պետք է իրականացվի նաև լյուստրացիա, որովհետև մինչև մեր անցյալին գնահատական չտանք, մինչև մեր սխալները չընդունենք՝ մենք ո՛չ ներկան կարող ենք գնահատել, ոչ էլ կարող ենք պլաններ կազմել ապագայի հետ կապված»:

Գարեգին Միսկարյանը ևս կարծում է, որ առաջին հերթին պետք է լյուստրացիա իրականացնել դատական համակարգում և ուժային կառույցներում. «Դրանք այն կառույցներն են, որոնք ժողովրդի վստահության առավել անհրաժեշտությունն ունեն: Իսկ առանց լյուստրացիայի, գոնե մասնակի լյուստրացիայի, ժողովրդի վստահությունը անհնար է վայելել: Բայց ես կարծում եմ, որ ներկա կառավարող ուժը որոշակի մտավախություններ ունի, այդ պատճառով էլ այդ խնդիրը քաղաքական դաշտում չի արծարծվում»:

Նրա խոսքով՝ այն ատելությունը, որն առկա է սոցցանցերում, քայքայելու է մեր պետությունը և «այն փոքրիկ ձեռքբերումները, որը մենք զոռով պահում ենք»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում