Իսրայելի Բեն Գուրիոնի անվան համալսարանի պրոֆեսոր Աբրահամ Թամիրն առաջին անգամ դասակարգել է աշխարհում գոյություն ունեցող բոլոր տիպի քթերը: Ուսումնասիրելով բոլոր տիպերը՝ նա տարբերակել է 14 տիպի քիթ՝ «մսոտ»-ից մինչև «չինական» (նեղ, սեղմված):
Նշվում է, որ աշխարհում ամենատարածված քիթը «մսոտն» է: Որպես «մսոտ» քթի օրինակ է բերվում Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսնու՝ Ֆիլիպի քիթը: «Մսոտ» քթեր ունեն աշխարհի տղամարդկանց մոտ 25%-ը: Քթերի մյուս տեսակների մասին իսրայելցի գիտնականը մանրամասն ներկայացրել է Journal of Craniofacial Surgery ամսագրում:









































